ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Բժշկական միջազգային համագումարն ընդլայնվում է

Բժշկական միջազգային համագումարն ընդլայնվում է
30.06.2015 | 16:37

Հուլիսի 1-ին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանավորությամբ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում կազդարարվի միջազգային բժշկական 4-րդ համագումարը, որին, բացի Հայաստանից, կմասնակցեն 16 երկրների պատվիրակներ։ Այս տարի առաջին անգամ համագումարին կմասնակցեն Ավստրալիան, Կատարը, Թուրքիան։ Այս մասին հունիսի 30-ին «Մարիոթում» տեղեկացրին առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանը և ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի, միջազգային համագումարի նախագահ Արա Բաբլոյանը։

Բանախոսների գնահատմամբ, արտերկրում և Հայաստանում պարբերաբար կազմակերպվող բժշկական համագումարները խթան են` համախմբելու ոչ միայն ամբողջ աշխարհում հայ բժիշկների, բուժկազմակերպությունների, այլև օտարերկրյա ճանաչված մասնագետների ջանքերը` միտված երկրագնդի յուրաքանչյուր անկյունում բժշկական օգնություն ցուցաբերելուն։
Ընդգծենք, որ 4-րդ միջազգային համագումարը նախորդներից տարբերվում է իր շեշտադրումով։ Առաջին անգամ առանձնակի խորացված մոտեցում է ցուցաբերվելու սրտանոթային, օնկոհեմատոլոգիայի ոլորտներում։ Նկատենք մի կարևոր հանգամանք ևս. միջազգային բժշկական փորձին հաղորդ կլինեն նաև մարզային բժիշկները, քանի որ հուլիսի 1- 4-ը համագումարի շրջանակներում կկազմակերպվեն արբանյակային 17 սեմինարներ։
Ի դեպ, Արա Բաբլոյանի տեղեկացմամբ, քանի որ միջազգային 4-րդ համագումարը համընկնում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, ապա այն ընդգրկվում է դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումների ցանկում։ Եվ առաջին անգամ Ծիծեռնակաբերդի այգում կբացվի Բժիշկների անվան ճեմուղի, որը կհավերժացնի նրանց կատարած գործը 1915-ին։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2705

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ